Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է անվանել Իրանի ու Հայաստանի միջև 500 մլն դոլարի զենքի գործարք կնքելու լուրը, որի մասին հայտնել էր Iran International-ը։
«Մտացածին և հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- Armenia Today-ին այսպես է մեկնաբանել ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։
Հուլիսի 25-ին Iran International-ը տեղեկացրել էր, որ Իրանը և Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակարարման խոշոր «գաղտնի գործարք» են կնքել։
Հուլիսի 24-ին Indian Defense Research-ը գրել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը․ 2024-2025 ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։