Բաքուն մեղադրել է ՀՀ-ին Լաչինի շրջանում կվադրոկոպտերով հետախուզական թռիչք իրականացնելու համար:
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր՝ հուլիսի 29-ին, հայտնել է՝ իբր հայկական ԶՈՒ-ն է փորձել է կվադրոկոպտերի միջոցով հետախուզական թռիչք իրականացնել Լաչինի շրջանում՝ Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ։
Գերատեսչության տվյալներով՝ իբր ադրբեջանական կողմը որսացել է հայկական անօդաչու թռչող սարք։
Armenia Today-ը հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն։