Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր՝ հուլիսի 29-ին, հայտնել էր` իբր հայկական ԶՈՒ-ն է փորձել է կվադրոկոպտերի միջոցով հետախուզական թռիչք իրականացնել Լաչինի շրջանում, Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ։