ՊՆ-ն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի։ Որոշումն ընդունվեց Կառավարության՝ օգոստոսի 1-ի նիստում։
Վարժանքների նպատակը պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Հուլիսի 4-ին Կառավարությունն ընդունել էր օգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը պահեստազորի ուսումնամարզական հավաքներ անցկացնելու մասին որոշում։