ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Լոնդոնում Բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները, հայտնել է ՊՆ-ն։
Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովը կազմակերպվել է ՄԹ Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի հովանու ներքո և նպատակ է ունեցել ուսումնասիրել պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումները և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումները, նշել է ՊՆ-ն։