Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու լուրը։
«Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ ԶՈւ-ում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն, հավելել են ՊՆ-ում։
«Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 2-ին գրել էր, որ Վարդանյանը Պապիկյանի խորհրդական է նշանակվել, ինչը հաստատել էր Վարդանյանը։
Վարդանյանը ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո՝ սեպտեմբերի 11-ին։ 2022 թվականի հունվարին նրան գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում էր շնորհվել։