ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈւ-ի կողմից կրակ բացելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ն հիշեցրել է, որ որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Օգոստոսի 15-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։