Լույս աշխարհ են եկել 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը, հայտնում են Բերդի համայնքապետարանից։
Հերոս Սաղումյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 7-ին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
2020-ին զորակոչվել է8 պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի։