Օգոստոսի 20-ին և 21-ին ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումները համատեղ շտաբային մարզում են անցկացնում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, հայտնել է ՊՆ-ն։
Ըստ հրապարակման՝ ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:
«Մարզումների նպատակը մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: