ՀՀ պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքել է սահմանագոտու հարավարևմտյան հատվածում կրակոցների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը և այն ապատեղեկատվություն անվանել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր նույն հատվածում կրակոցների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ հունիսի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել: