ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի մահվան մասին։
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հավելել են ՊՆ-ից։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- նշել են ՊՆ-ում։