Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան գործով կալանավորված անձ կա, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Այլ մանրամասներ Աբրահամյանը դեռևս չհայտնեց՝ նշելով, որ հանդես կգան հայտարարությամբ։
Ալեքսանյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել Քննչական կոմիտեում։ Քրեական վարույթը նախաձեռնվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագունը 15 տարի ժամկետով)։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով։