Չինաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հանդիպմանը կողմերն ընդգծել են ռազմական համագործակցության առաջընթացի մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ»,- մանրամասնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ նախարարները Հայաստան-Չինաստան համագործակցությունն է՛լ ավելի զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, խոսել երկրների զինված ուժերի միջև բարձրաստիճան շփումների կարևորության մասին։ Կողմերը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստան էր մեկնել սեպտեմբերի 10-ին։