Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի մահվան մասին։
«Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- մանրամասնել են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը վշտակցել և զորակցությունն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: