Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Հարությունյանի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հոկտեմբերի 6-ին:
Գերատեսչությունից հավելել են, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նույն դիվիզիոնի զինծառայող Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հրամանատարի կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով)։