ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան մասին:
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 19-ամյա զինծառայողը մահացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում:
Ըստ կայքի՝ Գրիգորյանն Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ է, ունի 3 քույր։