Կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում հաստատել է 2025 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման օրերը։
Զինված ուժերում ձմեռային զորակոչը կիրականացվի 2025 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2025-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Կառավարությունն ապրիլին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։