Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է գերատեսչությունը։
ՊՆ-ն հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 15-ին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։