ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ օրում երկրորդ անգամ հերքել է ՀՀ ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի տեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է գերատեսչությունը։
ՀՀ ՊՆ-ն հունվարի 6-ին ավելի վաղ հերքել էր հայկական կողմից հունվարի 5-ին կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունը։
ՊՆ-ն հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 15-ին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։