Հայաստանում փետրվարի 10-ին կատարվել է 6743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 3658 հիվանդ, մահվան 31 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402403 դեպք, որոնցից 365662 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27029 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1559 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2811771 թեստավորում։