Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ապրիլի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային տվյալները։
✓ 14 նոր դեպք
✓ 3318 թեստավորում՝ բացասական արդյունք
✓ 27 առողջացած
✓ մահվան դեպքեր չեն արձանագրվել
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 784 դեպք, որոնցից 410 485 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է:
Ընդհանուր կատարվել է 3020875 թեստավորում: