Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: