ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում հունիսի 6-ին սահմանապահ զինծառայողի՝ ականի պայթյունից վիրավորվելու լուրը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ.)։ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրել է ԱԱԾ-ն։
Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն, հավելել են ԱԱԾ-ից։ Լրագրողի տեղեկություններով՝ «զինծառայողի ոտնաթաթը պոկվել է»։