Աշխարհի արագ շախմատի առաջնության խաղային առաջին օրը Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է մրցակիցներին, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
5 խաղափուլից հետո Սարգսյանն ունի 4,5 միավոր և կիսել է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ: 3-րդ և 4-րդ խաղափուլերում նա հաղթել է Վասիլի Իվանչուկին և Անիշ Գիրին, հավելել են ֆեդերացիայից։
«Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանն ունեն 3,5 միավոր, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 3 միավոր, Էմին Օհանյանը՝ 2,5 միավոր, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2 միավոր: Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 4 հնարավորից վաստակել են 2 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 1,5 միավոր»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին:
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև դեկտեմբերի 31-ը։