Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացու հնարավոր չի եղել հոսպիտալացնել. վարչապետ

Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին: Այսօր՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- ասաց վարչապետը։

Վարչապետի հավելեց, որ արդեն կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ «Ուշացման պատճառը երկակի է, քանի որ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով, ինչի արդյունքում արձանագրվել է այսպիսի մահ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մահվան երկու դեպք է գրանցվել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

«Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք որոշում կայացնելու եզրին՝ հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Բայց քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ  այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»,- նշեց վարչապետը։

«Մենք հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք կամ առնվազն արգելափակումները բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 500, 600, 700 նոր դեպքի»,- նշեց նա։

Վարչապետը նշել է, որ արդեն անցել ենք կրիտիկական սահմանը և արդեն քայլում ենք դժոխքի միջով, որի լուծումը միջնաժամկետ կարող է լինել, եթե տոտալ հակահամաճարակային շարժում սկսի Հայաստանում։

 

Առնչվող Նորություններ

«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով

«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով

Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել...

Ամանորյա ուղերձ եմ գրում, որով ձեզ կդիմեմ դեկտեմբերի 31-ին. Նիկոլ Փաշինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի անկանխիկ եղանակով վճարումներին. Ավինյան
«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով
Հրդեհ՝ Արմավիրի ռեստորաններից մեկում․ այրվել է 7 տաղավար
Հայաստանում կան փակ ճանապարհներ․ արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերվել
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը (ուղիղ)
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին
Погода в Армении и в Арцахе 6 декабря: ожидается погода без осадков
Փորձագետը կանխատեսել է Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասում
Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու