«Радио «Комсомольская правда»»- ի եթերում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպես է ՌԴ-ը մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմական գործողությունները։ Նա անդրադարձել է նաև Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան ամեն ինչ կանի խաղաղություն հաստատելու համար՝ ասելով, որ ամեն երկիր ինքն է ներդրում ունենալու խաղաղություն հաստատելու հարցում։
«Մենք Թուրքիան չենք։ Մենք Ռուսաստանն ենք։ Դա պետք է ուղիղ իմաստով հասկանալ։ Դա մեր պատմությունն է։ Մեր խաղաղության կոչերը նույնը չեն։ Մենք հակամարտությունների կարգավորման տարբեր պատմություններ ունենք։ Մեր կոչերի հռետորաբանությունները տարբերվում են իրարից»,- ասել է Զախարովան։