Վարչապետի ընտրության հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ ԱԺ պատգամավորներին էլ հորդորեց պատվաստվել և լուսաբանել պատվաստման փաստը։
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Հայաստանում պատվաստանյութի բավականին մեծ պաշար կա։
«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և, եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք արագ տեմպերով հաղթահարել համավարակը: Միջազգային տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր չափանիշ է սահմանված, թե տվյալ երկրում պատվաստումների ինչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Հայաստանի տարբեր վայրերում կարելի է տեսնել զբոսաշրջիկների։ Եթե պատվաստման ցիկլը ճիշտ կազմակերպենք, կարող ենք վերադարձնել 2019-ի ծավալները: Եվ շատ կարևոր է, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը»,- նշեց Փաշինյանը և ևս մեկ անգամ կոչ արեց պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին չտրվել։
Մանրամասները՝ տեսանյութում․