Ադրբեջանը փորձում է ավելին պոկել, քան կարող է ստանալ բանակցությունների միջոցով։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «ՈՄԱ» կազմակերպության հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը։
«Գեղարքունիքի հատվածում իրադրությունը լարելով՝ Ադրբեջանը լուծում է Ալիևի իմիջի խնդիրը։ Նա խոստացել է Սևանա լճի տարածք դուրս գալ։ Ադրբեջանը ցանկանում է բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա պլանների համար։ Հակառակորդը Վայոց ձորի և Սյունիքի ուղղություններով փորձելու է ճնշումներ գործադրելով հնարավորին շատ կտրել այդ հատվածը, որը կապում է մեր երկիրն Իրանի հետ։ Արարատյան դաշտ մտնելու իրենց թվացյալ փորձն ավելի շատ քարոզչության խնդիր էր լուծում՝ մեր մեջ առաջացնելով հակառուսական տրամադրություններ, որովհետև իր կողմից հարձակման ենթարկված դիրքերը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվում ռուսական դիքերից։ Ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել Զանգեզուրին, այս ուղղությամբ փորձելու են ինչ-որ բան անել»,- նշեց նա։
Վարդանովի կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ կապված հեռուն գնացող ծրագրեր ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։