Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ իր տեքստում ուրուգվայցի նախարարը վերահաստատել է Հայաստանի հետ բարեկամական սերտ հարաբերությունները, որոնք «ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել»։
Ուրուգվայը, գտնվելով աշխարհի մյուս ծայրում, կարողացել է լինել այն հյուրընկալ անկյունը բոլոր նրանց համար, ովքեր ինչպես այլ ժողովուրդներ, այլ հորիզոններ էին փնտրում իրենց ու իրենց ընտանիքների համար։
Խոսելով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասին՝ Բուստիժոն ասաց, որ այնպիսի դժվար ժամանակաշրջանում, երբ խաղաղությունն ու անվտանգությունը կասկածի տակ է տարբեր հակամարտությունների պատճառով, Ուրուգվայն իր անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանը՝ ասելով, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։
Ուրուգվայի արտգործնախարարը նշել է նաև, որ այսօրվա հանդիպման ժամանակ ինքը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հայտնել է, որ նախորդ 30 տարվա հարաբերություններն ամրապնդելու նկատառումով Հայաստանում կբացվի Ուրուգվայի դեսպանատուն։