Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն ԼՂ հիմնախնդրով, քանի որ այն գոյություն չունի, իրենք են այդ խնդիրը նրանց փոխարեն լուծել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդաղյանը՝ հարցնելով Արարատ Միրզոյանին, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ-ը պատասխանելու այս հայտարարությանը։
Միրզոյանն ասաց, որ սա առաջին անգամ չէ, Ադրբեջանը պարբերաբար է նմանատիպ հայտարարություններ անում, բայց ոչ միշտ է հրապարակային հայտարարությունների բողվանդակությունը համընկնում փակ քննարկումներում հայտնած դիրքորոշման հետ։
«Չնայած Ալիևի նման հայտարարությունուններին՝ մենք տեսնում ենք, որ աշխարհն այս խոսքերի հետ բոլորովին համաձայն չէ, և իրականությունն էլ այսպիսին չէ»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ բազմաթիվ երկրներ են արձանագրել, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, որն այս առաքելությունը ստանձնած միակ միջազգայնորեն ճանաչված կառույցն է։ Չնայած ամեն անգամ հետաձգելուն՝ օրակարգում է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը։