Իմ որդին զոհվել է, որ ապրեն մյուսների որդիները, բայց իմ որդին չի զոհվել, որ թուրքը Երևանի կենտրոնում հանգիստ թեյ խմի ու Բաքու գնալիս ասի՝ ես եղա իմ սպանած հայի հողում: Այս մասին այսօր մարզահամերգային համալիրի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան: Բողոքի ակցիայով քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու համար:
Մանրաամասները՝ տեսանյութում: