ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը դատապարտել են նախագահ Պուտինի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկը և հանդես եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի վրա այս հարձակումը լուրջ վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց կյանքը և միջազգային իրավունքի և Ռուսաստանի պարտավորությունների կոպիտ խախտում է։
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»։