Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությյուններ սկսվելու ֆոնին ռուսական քաղաքներում չեղյալ են հայտարարվել տեղի, ուկրաինական և արտասահմանյան այլ արտիստների ելույթները։ Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը։
Մասնավորապես, արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին մոսկովյան Park Live փառատոնում ելույթներից հրաժարվել են Իգգի Պոպը, The Killers-ը և Franz Ferdinand-ը։
Բացի այդ, չեղյալ են հայտարարվում և հետաձգվում են դաշնակահարների և օպերային երգիչների մարտյան ելույթները Պետերբուրգի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայում: Իսկ Մոսկվայի ֆիլհարմոնիայում չեղյալ են հայտարարվել դիրիժորներ Ֆիլիպ Հերեվեգեի, Սեմյոն Բիչկովի, Քրիստոֆ Էշենբախի, դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանի, ջութակահար Նիկոլայ Ցնայդերի, տենոր Պյոտր Բեչալայի համերգները:
ՌԴ-ում մշակութային, զանգվածային միջոցառումների կազմակերպման ոլորտում հանրային օմբուդսմեն Օլգա Շպիգալսկիի խոսքով՝ վերջին հինգ օրվա ընթացքում դիտարժան միջոցառումների տոմսերի վաճառքի դինամիկան Ռուսաստանում զրոյական է։ Շուկայի ներլայացուցիչները դեռ չեն կարող կանխատեսել հնարավոր կորուստների չափերը։