Հրաձգության Հայաստանի հավաքականի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
«Երիտասարդների 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց ձևի պայքարում Գոռ Խաչատրյանը խոցել է 571 միավոր և հռչակվել չեմպիոն։ Աղջիկների նույն վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը՝ խոցելով 556 միավոր»,- նշվում է հաղորդագրության մեջ։