Ղազախստանը դժգոհ է ԵՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքից, որը ՌԴ-ն սահմանել է այս տարվա մարտի 15-ից հունիսի 30-ը: Իր դիրքորոշումը նա հնչեցրել է ԵՏՀ-ում ուրբաթ օրը կայացած խորհրդակցության ժամանակ, «Интерфакс» – ին հայտնել է հացահատիկային շուկայի աղբյուրը:
Նրա խոսքով՝ ղազախական կողմը կարծում է, որ արտահանման սահմանափակումը չի համապատասխանում 2014 թվականի մայիսին ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին: Բացի այդ, խոսքը կարող է վերաբերել այդ միջոցի խտրական բնույթին, քանի որ արգելքի տակ չեն հայտնվել միութենական պետության անդամ հանդիսացող Բելառուսին հացահատիկի մատակարարումները:
Բացի այդ, արգելքը չի տարածվում քվոտայի շրջանակներում ԵԱՏՄ սահմաններից դուրս արտահանվող հացահատիկի վրա։
Այդ քննարկման արդյունքները աղբյուրը չբացահայտեց։