Շատ ենք ներել, Նիկոլ Փաշինյանին փոխելուց հետո ոչ մի իշխանության ներում չի լինելու։ Այս մասին Ազատության հրապարակում կայացած ակցիայի ընթացքում հայտարարել է «5165» շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը։
«Նիկոլ Փաշինյանից հետո եկող իշխանությունը պետք է անբասիր աշխատի։ Ես ինքս մինչև վերջ պայքարելու եմ, որ Հայաստանում երբեք չներվի ոչ մի սխալ արարք, որը կարող է վնասել մեր հայրենիքին։ Մենք պետք է մեզ վրա վերցնենք մեր հայրենիքի և՛ մաքրման, և՛ պաշտպանության աշխատանքը։ Մեր հայրենիքը պետք է վստահենք միայն մեր զավակների բազկի ուժին»,-հայտարարել է Տոնոյանը։