Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որը մարտի սկզբից Կիևից տեղափոխվել է Լվով, վերադարձել Ուկրաինայի մայրաքաղաք։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով՝ մայիսի 23-ից։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Analitikaua.net պարբերականը հիշեցնում է, որ եվրոպական երկրների մեծ մասի դեսպանատները ևս վերսկսել են իրենց աշխատանքները Կիևից։ Կիև է վերադարձել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսը։ Կիև դեռևս չեն վերադարձել ԱՄՆ առաջին դիվանագետները։
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն այն եզակի դեսպանատներից է, որը Կիևից դուրս չի եկել պատերազմի առաջին շաբաթներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: