Մենք կարող ենք արդեն մի քանի ձեռքբերում արձանագրել: Առաջին՝ հանրությանը, այդ թվում՝ միջազգային, ցույց տվեցինք, որ Նիկոլը լեգիտիմ չէ: Երկրորդ՝ հավաքված ժողովրդի ձեռքբերումն է այն, որ մինչ օրս Նիկոլը ժողովրդի մեջքի հետևում ոչինչ չի ստորագրել: Երրորդ՝ աշխարհին ցույց տվեցինք, որ Հայաստանում կա գործող թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմություն: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Պատգամավորը մեր թղթակցի հետ զրույցում անդրադարձել է նաև մի շարք պատգամավորների, այդ թվում իրեն մանդատից զրկելու մասին լուրերին:
Մանրամասները՝ տեսանյութում: