Կենսաթոշակառուները և ամենատարբեր կենսաթոշակային կարգով նպաստառուները իրենց նախորդ ամսվա գնումներից, որոնք անկանխիկ եղականակով կիրականացվեն, այդ գումարի հանրագումարից կստանան 10 տոկոս հետվճար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հետվճարը առավելագույն 5000 դրամի չափով կլինի և ամենակարևորը՝ 10 տոկոսը հետվճարից 5 տոկոսը կտրվի պետության, 5 տոկոսը՝ բանկերի կողմից։
«Կարևոր է նշել, որ բոլոր այն բանկերը, որ կմիանան այս ծրագրին, այսպիսի կարևոր ծրագրի համատեքստում կդառնան կառավարության գործընկերը։ Հունիսի 1-ին մենք կտեղադրենք գործընկեր բանկերի անունները, որոնք որ կմիանան այս ծրագրին»,-նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ մեր ավելի քան 390 հազար քաղաքացիներ արդեն իսկ բանկային քարտերով է ստանում իր կենսաթոշակը և սա համապատասնում է ՀՀ-ի անկանխիկի քաղաքականությունը։