Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ԲԴԽ-ի շենքից։ ԲԴԽ-ի դիմաց նրանք պահանջում են, որ նա իջնի շենքից ու հրապարակավ հանդիպի իրենց հետ։ Այս մասին հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Այստեղ են նաև «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասնեց իրենց պահանջները։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։