Ոստիկանության բոլոր աշխատակիցները պարգևատրվել են մայիսին, իսկ ապրիլ ամսին ստացել են իրենց աշխատավարձը և օրենքով սահմանված իրենց հավելավճարը։ Դա կազմում է մոտ 2,5 մլրդ դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ տարիներ են եղել՝ ոստիկաններն ամիսը 3 անգամ են պարգևատրում ստացել, ինչպես, օրինակ, 2018-ին։
Անդրադառնալով երեկ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ ուժի կիրառման դեպքերին՝ նա նշել է, որ բոլոր դեպքերով ուսումնասիրություն է կատարվում․ «Մոտ 50 ծառայողական քննություն է իրականացվում, 10 քրգործ է հարուցվել։ Այս փուլում նախանքնության է իրականացվում»։
Նա հայտնել է նաև, որ երեկ 6 ոստիկան և հինգ քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։
Armenia Today-ի դիտարկմանը՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելու հրահանգ եղե՞լ է, նա պատասխանեց․ «Ոչ մեկի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել ու չի կարող լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում։