Երևան քաղաքում հունիսի 05-07-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 08-09-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հունիսի 05-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 05-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։