Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին, Twitter-ում հայտնել է լուսանկարիչ Կուլիկ Բերտրանը՝ կից հրապարակելով լուսանկարները։
Էյֆելյան աշտարակի կայքի համաձայն՝ նման բան տեղի է ունենում տարեկան 5 անգամ։ Նշվում է, որ դա կառույցին ոչ մի կերպ չի վնասում և վտանգ չի ներկայացնում բնակչության համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում հինգ հազար մարդ առանց Էլեկտրականության է մնացել ամպրոպի պատճառով: Երկրի հյուսիսից մինչև հարավ-արևմուտք 65 դեպարտամենտներում սաստիկ վատ եղանակի պատճառով օդերևութաբանության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: