Այսօր ընդդիմադիր երեք կին պատագամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանն ու Աննա Մկրտչյանը ներխուժել են նախարարության երրորդ մասնաշենք և պահանջել հանդիպում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Վերջինս խորհրդակցության էր։
Ինչպես կարելի է տեսնել «Հայաստան» դաշինքի հրապարակած տեսանյութում՝ պատգամավորները չեն ենթարկվում հսկիչ կետի աշխատակիցների հրահանգներին ու մուտք են գործում նախարարության տարածք, որտեղ խորհրդակցությունների սենյակում հայտնաբերում են նախարարին ու նրա ուղղությամբ նետում զոհված զինծառայողների լուսանկարները՝ ասելով․
«Հերիք չի, որ Դուք այսքանից հետո դեռ խոսում եք, մի բան էլ ոստիկաններին եք պաշտպանում, նրանց ամուր նյարդերից խոսում»,- ասացին պատգամավորները։ Ինչին նախարարը հանգիստ արձագանքեց՝ հարցնելով Կրպեյանին, թե ի՞նքն էլ է պատգամավոր։
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում նախարարն արդարացրել էր ոստիկանության գործողությունները ընդդիմության ցույցերի ժամանակ՝ ասելով, որ զարմանում է նրանց նյարդերի վրա, որ դիմանում են սադրանքներին։