Պաշտպանության նախարարությունում երբեք անձնավորված կրճատումներ չեն եղել։ Այս մասին լրագրողների հարցին, թե արդյոք ճի՞շտ են հրապարակումներն այն մասին, որ ՊՆ-ում աղմկահարույց կրճատումներ են սպասվում, հեռացվելու են հատկապես Արտակ Դավթյանի կադրերը, պատասխանեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Այս պահին էլ օպտիմալացման ծրագիրը շարունակվում է, ուղղակի ռացիոնալ կառավարման, ուռճացված հաստիքների կրճատումներ են տեղի ունենում և ունենալու ենք՝ ի շահ ճիշտ կառավարման։ Որպեսզի չլինեն հաստիքներ, որոնք քիչ ունեն անելու բան կամ առհասարակ չունեն, բայց զբաղեցնում են պաշտոն։ Օպտիմալ․ մեկը մի տեղից, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, հնարավոր է նշանակվի մեկ այլ տեղ»,- ասաց փոխնախարարը՝ հավաստիացնելով, որ քաղաքական կամ այլ մոտիվներով անձնավորված որևէ ազատում չի լինելու։