Հայկական Մեծամոր քաղաքը և Մուրմանսկի շրջանում գտնվող Պալյարնիե Զորին կարող են դառնալ քույր քաղաքներ։ Կողմերի ներկայացուցիչները քույրական կապեր հաստատելու մտադրության մասին հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
«Պալյարնիե Զորիի և Մեծամորի միջև շատ ընդհանրություններ կան, և այդ պատճառով մեզ համար, անշուշտ, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են աշխատում իշխանության մարմինները և ԱԷԿ-ը Հայաստանում, ինչպես նաև կիսվել իրենց փորձով, կապեր հաստատել տարբեր ոլորտներում։ Ընկերանալու ենք, համագործակցելու և օգնելու միմյանց»,-պատմել Է Մաքսիմ Պուխովը, ով զբաղեցնում է Պալյարնիե Զորիի ղեկավարի պաշտոնը:
Չնայած բոլոր տարբերություններին, քաղաքների միջև նմանություններ կան: Այսպես, Պալյարնիե Զորիում տեղակայված է Կոլայի ատոմակայանը, մինչդեռ Մեծամորում է գտնվում Հայկական ատոմակայանը՝ Անդրկովկասի միակ ատոմակայանը։