Հունիսի 16-ին Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Հայոց ցեղասպանության թանգարանում Արդեմ Փաթափությանը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին և Պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում՝ նշելով, որ Ցեղասպանության տարիներին նաև իր ընտանիքն է ենթարկվել բռնագաղթի։ Այցի ավարտին Արդեմ Փաթափությանը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: