Այս տարի կառավարությունը ծրագրում է հանրապետությունում մոտ 500 կմ ճանապարհ վերանորոգել, հիմնանորոգել։ Պետական բյուջեից հատկացվել է մոտ 46 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայության տարածած տեսանյութից։
Նշվում է, որ այս տարի ծրագրված աշխատանքներ կան «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի վրա։ «Մ-6»-ը, բացի Օձունի խաչմերուկից, կասֆալտապատեն, կավարտվեն կենսական նշանակության ճանապարհների ծրագիրը։
«46 մլրդ-ից զգալի մասը հատկացվել է Սյունիքի մարզի ճանապարհներին, իսկ մնացած մարզերին գրեթե համաչափությամբ է բաշխված»,- նշում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։