Հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և անհայտ կորածների ցուցակով, որոնք, կարծում ենք, գերության մեջ են: Այս մասին պատասխանելով Armenia Today-ի թղթակցի գերիների վերաբերյալ հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքականցնել և քաղաքական շահարկման առարկա դարձնել և սա հակհումանիստական քայլ է, որը հակասում է նոյեմբերի իննի հայտարարության ը և հակասում է հումանիտար քաղաքակիրթ տրամաբանությանը»,–ասաց նա։
Ինր վերաբերումէ մեր գերեվարված քաղաքացիների թվին, վարչապետն ասաց, որ տարբերակում ե երկու խումբ։ «Խումբ, ոորնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը և միջազգյաին կազմակերպությունները հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Ադրբեջանում գերեվարված, նրանց անձանց թիվը 38 է, և մենք ունենք երկորրդ ցուցակ, որը կազմել ենք հետևվյալ տրամաբանությամբ։ Եթե որևէ տեղեկություն եղել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, մենք ցուցակում ընդգրկել ենք այդ անունները, որ հետագայում հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք, բայց այս պահի դրությամբ հաստատում չենք ստացել մյուս ցուցակի վերաբերյալ որ նրանցից մեկը գտնվում է գերության մեջ»,–ասաց նա և նշեց, որ նրանց իրավական տերմով պայմանակորեն անվանում են՝ բռնի անհետածներ։
Նա որևէ ամսաթիվ չհայտնեց, թե երբ կվեադառնան գերիները, քանի որ նման անհաջող փորձ արդեն ունեցել է։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով գերիների չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել խաղապահների գործունեությունը։ «Որովհետև այսօր հաստատված գերեվարված անձանց իննսուն և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,–ասաց նա և նշեց, որ դա սկզբունքայի հարց է։ Նա վստահեցրեց, որ հետևողական են լինելու գերին երի վերադարձի հարցում։