Երթուղու փոփոխություն տեղի ուեննալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, դրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք և բնակիչները բնականաբար պետք է բնակարանով ապահովվեն։ Այդտեղ գյուղեր են թվարկվում, բայց ես վստահ չեմ, որ բոլոր այդ բնակավայրերի մասին է»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լաչինում այսօր, ըստ էության, ընտնաիքներ չեն ապրում և կառավարության որոշումներով նրանց խնդիրները լուծել են, Աղավնու գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կարծում եմ կլուծվեն, իսկ Սուս գյուղի վերաբերյալ էլ դժվարացավ որևէ բան նշեց, և նշեց, որ աշխատանքային քննարկումների արդյունքում Սուսը չի քննարկվել։